Թուրքիայում երկրաշարժերից հետո անփութության կասկածանքով ձերբակալվել են 188 կառուցապատող և կապալառու։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Նշվում է, որ երկրի իշխանությունները կասկածյալներին փնտրում են ընկերությունների ղեկավարության և աշխատակիցների շրջանում, որոնք կարող են պատասխանատու լինել ստորգետնյա ցնցումներից հետո շենքերի փլուզման համար:
Ավելի վաղ Թուրքիայի 11 նահանգում փլուզված կամ մասամբ տուժած օբյեկտների ուսումնասիրությունից հետո քննիչները հայտնաբերել էին 626 կասկածյալի, նրանցից 188-ը ձերբակալվել են, 218-ը ազատ են արձակվել:
Anadolu-ն, վկայակոչելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային, հաղորդել է, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի արդյունքում փլուզվել կամ լրջորեն վնասվել է 173000 շենք: Փորձագետները հայտարարել են, որ դրանցից շատերը կառուցվել են անորակ նյութերով և տեխնոլոգիաներով՝ խախտելով շինարարության կանոնները:
Մարզերում հետաքննվում է նաև երկրաշարժերից հետո գողությունների 379 դեպք, դրանց համար կասկածվողներից 197-ը ձերբակալված են: