Երուսաղեմի Դավիթ տեղամասի ոստիկաններն այս շաբաթ հանդիպել են Հայ եկեղեցու և համայնքի անդամների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Հայոց պատրիարքարանում՝ 2023 թվականի Զատկի միջոցառման նախապատրաստման շրջանակներում, գրում է The Jerusalem Post-ը:
Քննարկումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել հասարակական կարգի պահպանմանը հայերի դեմ միջադեպերի ֆոնին, հակահայկական հանցագործությունների մեղավորների հետապնդմանն ու հայտնաբերմանը: Քննարկվել է նաև Զատկի և Սուրբ կրակի նախապատրաստական աշխատանքների ապահովման հարցը: