Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և փետրվարի 28-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 19 հարց: