Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքը Կիևին հատկացվող Գերմանիայի ռազմական օգնության պակասի մասին, հաղորդում է Focus-ը:
Նա հորդորել է Զելենսկուն դադարեցնել բողոքել այդ հարցի վերաբերյալ։ Շոլցը ծիծաղելի է անվանել ուկրաինացի առաջնորդի հայտարարությունը և խորհուրդ է տվել քիչ խոսել «գերմանական ներգրավվածության ծավալների մասին»։
«Խելամիտ չէ բազմիցս հերքել նման լուրջ պարտավորությունը: Գերմանիան չպետք է լսի որևէ մեկի նախատինքը: Մենք ավելին ենք անում, քան շատ այլ երկրներ»,- ընդգծել է կանցլերը։
Ավելի վաղ Զելենսկին բողոքել էր, որ Գերմանիան չի ցանկանում զենքով օգնել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ Շոլցին «պետք է պարտադրել օգնել Ուկրաինային և անընդհատ համոզել նրան, որ այդ օգնությունն անհրաժեշտ է ոչ թե մեզ, այլ ողջ Եվրոպային»։