ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է ТАСС-ը։
Սպասվում է, որ Բաքվում Լավրովին կընդունի Իլհամ Ալիևը, ինչպես նաև կկայանա նրա հանդիպումն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
«Ռուսաստանի արտգործնախարարի այցը համընկնում է անցյալ տարի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Լավրովը կքննարկի երկկողմ հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն կդարձնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։