Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ առանձնահատուկ դերակատարումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցում։
«Կարծում եմ, որ Ռուսաստանը, որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան երկիր, առանձնահատուկ դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջկառավարական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու առումով»,- ասել է Ալիևը` շնորհակալություն հայտնելով ՌԴ-ին այդ գործընթացին ակտիվ մասնակցության համար:
Ալիևը նաև հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման առումով 2023-ը բեկումնային կլինի: