Բարձրագույն դատական խորհուրդը քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ որոշեց բավարարել այն և դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորը արդեն իսկ ունեցել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, որը ստացել է դեռևս 2021 թվականի նոյեմբերի 29-ին, և այն մարված չէ։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավոր Նախշքարյանը Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հրապարակային կարծիք է հայտնել, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները, ինչը համարվում է դատավորի վարքագծի կանոնների խախտում: