Փետրվարի 24-ին Լոս Անջելեսում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալագիսին։
Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Կալիֆոռնիա-Հայաստան համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման, վերջերս նահանգում տեղի ունեցած այլատյացության դրսևորումների, ինչպես նաև նահանգային կյանքում հայ համայնքի ներգրավվածության վերաբերյալ հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացող հումանիտար ճգնաժամին։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զարգացնել համագործակցությունը տնտեսական և առևտրային ոլորտներում։