Մեկ տարի առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարեց Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու մասին, այս շաբաթ լրացավ մեկ տարին, որ Կիևն ու Մոսկվան սեփական խաղաղությունը մարտի դաշտում են փնտրում:
Ռուսաստանն այս պատերազմում Արևմուտքին է մեղադրում. Կրեմլի կարմիր գիծը սեփական սահմանների շուրջ սեղմվող ՆԱՏՕ-ի օղակն է: Ուկրաինայի՝ Եվրոպայի ամենամեծ պետության ու պատմականորեն ռուսական ազդեցության գոտի համարվող երկրի նպատակը քաղաքական կուրսի վերջնական փոփոխությունն է:
Որն է Արևմուտքի դերակատարումը. ռուսաստանցի փորձագետների համոզմամբ, համաշխարհային խաղում Մոսկվային հետնապահ դարձնելը, երկրի ռեսուրսները հարստահարելը:
Արևմտյան փորձագետների կարծիքով էլ Մոսկվան ցանկանում է պահպանել կայսերական հավակնությունները, բայց հաշվարկներում սխալվել է ու հիմա ստեղծված հանգամանքների պատանդն է: