Աշխատանք Եվրասիական տնտեսական միությունում բջջային հավելվածն արդեն գործում է: Թափուր աշխատատեղեր ԵԱՏՄ երկրներում, լիազոր մարմինների բաժանմունքներ, կոնտակտային տվյալներ՝ այն ինչ անհրաժեշտ է Հայաստանում և Ռուսաստանում աշխատելու համար՝ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների քաղաքացիները կարող են գտնել հեռախոսային մեկ հավելվածում: Հավելվածը մշակվել է Եվրասիական բանկի թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից: ԵԱՏՄ անդամ մյուս երկրները դեռ այս հարթակը չեն գործարկել:
Աշխատանք ԵԱՏՄ հավելվածը կարող են ներբեռնել App Story-ից և Google Play-ից հենց միանգամից օգտվողը բացում է հավելվածը, գրանցվում է, և գրանցումից հետո օգտվողին հասանելի են բոլոր ծառայությունները:
Այն թույլ կտա զգալիորեն կրճատել աշխատանք գտնելու և բոլոր փաստաթղթերը մշակելու ժամանակը, խորհրդակցության համար գրանցվել համապատասխան գերատեսչություններում և մուտք գործել առևտրային ծառայություններ, որոնք չեն տրամադրվում հանրային ծառայությունների պորտալում:
Տիգրան Տիգրանյան (ԵԶԲ թվային նախաձեռնությունների ֆոնդի նախագծի ղեկավար) - Աշխատանք ԵԱՏՄ-ում բջջային հավելվածը այսօր արդեն գրեթե 6000 ներբեռնում ունի, միևնույն ժամանակ հավելվածում ներբեռնված են Հայաստանից 30 ավել թվային ծառայություններ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտwրի 60 հազար օգտվողներ:
Հայաստանում գործող թվային այս հավելվածի մասին Ալմաթիում կայացած «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» համաժողովի լիագումար նիստում հայտարարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայաստանյան ազգային տիրույթում արդեն հասանելի են հիմնական պետական թվային ծառայությունները, օրինակ՝ e-request միասնական պորտալը, որն ապահովում է ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Հայաստանի ավելի քան երկու հարյուր պետական մարմիններին և ենթակա կազմակերպություններին դիմումներ ուղարկելու հնարավորություն, այլ նաև հետևել դիմումի քննարկման և պատասխանի ստացման ընթացքին։
Հավելվածում Հայաստանն արդեն ներկայացրել է երկրում գրանցված թափուր հաստիքները: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներից բացի պահանջված են որակավորված զոդողները, անասնաբույժները, անեսթեզիոլոգները:
Անահիտ Պարսյան («Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն) - Այս պահի դրությամբ շուրջ երեք հազար թափուր հաստիք կա, կարող են իմանալ և տեղեկանալ ինչպես աշխատավարձի չափի այնպես էլ կոնկրետ տեղի մասին:
Հայաստանում գրեթե բոլոր ոլորտների բազմաթիվ գործատուներ, որակյալ մասնագետ գտնելու խնդրով հաճախ են դիմում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ասում է նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: «Աշխատանք ԵԱՏՄ»-ում թվային հարթակը հնարավորություն է տալիս աշխատողին նաև նախնական պատկերացում ունենալ աշխատանք առաջարկող երկրի մասին: Սակայն հարթակն ապագայում այլ տեղեկատվություններով ու հնարավորություններով ևս կհագեցնեն:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Հետագայում արդեն ինտեգրում կլինի թվային գործիքների ոչ թե հղումներով գնալ հայտ լրացնել, այլ նաև միանգամից այդ հավելվածի միջոցով և բնական է ավելացվելու են պատասխանները հարցերի հարցուպատասխանի մեխանիզմով:
Հարթակից կարող են օգտվել ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիները: Հավելվածի նպատակը Հայաստանն ավելի գրավիչ դարձնելն է: