Թուրքիայի արևելյան հատվածում փետրվարի 24-ի երեկոյան նոր երկրաշարժ է գրանցվել` 4.7 մագնիտուդ հզորությամբ: Այս մասին հայտնում է Երկրի արտակարգ իրավիճակների հարցերով վարչությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սիվաս քաղաքի մոտակայքում: Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Սիրիայում ու Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գրեթե 50 000 է: