Ստամբուլում տեղի է ունեցել Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության օրակարգի շուրջ։
Էրդողանն ու Ալիևը քննարկել են քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու հետագա խորացումը։
Ալիևը վստահեցրել է՝ կշարունակեն օգնել Թուրքիային: Էրդողանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են աջակցել իրար բոլոր հարցերում:
Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով: