Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունները ամփոփել են 2022 թվականի աշխատանքը: Հանդիպման մասնակից բուժհաստատությունների ղեկավարները առանձնացրել են աշխատանքի ընթացքում արձանագրված ձեռքբերումները: Ըստ այդմ՝
2022 թվականին սկսվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բարելավել առողջապահական ինսիտուտների ֆինանսական վիճակը և որոշ չափով բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը:
Պոլիկլինիկաներում սկսվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ,
Շուրջ 600 մլն դրամ է հատկացվել նոր տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման համար:
Ներդրվում է հերթերի կառավարման համակարգ, որը քաղաքացիներին առցանց հերթագրվելու հնարավորություն է տալիս: