Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը երեկ հանդիպում է կազմակերպել Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»-ին հայտնել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի նորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ, և սպասում են ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ ճանապարհի արգելափակման վերացման հետ կապված ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, հույս հայտնել, որ կարճ ժամկետում դրական տեղաշարժ կլինի այդ առումով նույնպես: