Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին և վարչապետ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Սաբահին՝ Անկախության օրվա առթիվ:
Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.
«Ձերդ վսեմություն,
Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի իրացնել Հայաստանի և Քուվեյթի միջև առկա համագործակցության մեծ ներուժը՝ նոր լիցք հաղորդելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և առաջընթաց»։
Քուվեյթի Պետության վարչապետին ուղղված ուղերձում ասված է.
«Ձերդ վսեմություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Հաստատակամ ենք համատեղ ջանքերով Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում՝ ի շահ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և երջանկություն, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև առաջընթաց»։