Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը, պայմանավորվել ջանքեր գործադրել երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Հեռախոսազրույցից հետո գերատեսչությունների տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում զարգացումներին և ընդհանուր հետաքրքրության այլ հարցերի: