Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին ներկա են եղել մարզպետարանի պատասխանատուները։ Քաղաքացիները մարզպետին դիմել են տարբեր հարցերով՝ բնակարանային, զբաղվածության, առողջական, հողային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ֆինանսական աջակցության և անձնական։
Մարզպետը լսել է քաղաքացիներին, բարձրացրած հարցերին տվել պարզաբանումներ, առաջարկվել են համապատասխան լուծումներ։
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները մի շարք հարցեր կուսումնասիրեն առավել հանգամանորեն։
Նշենք, որ պլանավորված ընդունելություններից զատ, անհրաժեշտության դեպքում, Մուշեղ Մուրադյանն արտահերթ հանդիպել է քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները, լիազորությունների սահմաններում աջակցել նրանց։