Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը Լաչինի միջանցքի վերաբերյալ:
«Չորեքշաբթի ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կիրառեց միջանկյալ միջոցներ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Կարևոր է, որ այս պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Նիդերլանդները հուսով է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի եռակողմ հանդիպումները շուտով կվերսկսվեն։ Մենք լիովին աջակցում ենք ԵՄ-ի գլխավորած բանակցային ջանքերին»,- գրված է Նիդերլանդների ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։