Կառուցապատման ներդրումային ծրագրի առաջարկ քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 22-ին հյուրընկալել են կառուցապատող ընկերության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին:
Դիտարկվում է մայրաքաղաքում՝ 85 հա տարածքում, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով փոխվարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են հանդիպումներ կառուցապատման առաջարկներ ներկայացնող ընկերությունների հետ:
Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լսել են հանդիպմանը մասնակցող կառուցապատողի առաջարկները՝ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու վերաբերյալ, ընդգծել քաղաքաշինական նորմերին համապատասխան նախագծի մշակման կարևորությունը, ինչպես նաև ծանոթացրել քաղաքաշինական ընթացակարգերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման մանրամասներին: