Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասով` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
«Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում»: