Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, կողմերը քննարկել են ՀՀ-ԵԽ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրով իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում», «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զրագացմանը» ծրագրերը:
Նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵԽ-ի աջակցությունը՝ անհրաժեշտ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև օրենսդրական նախագծերի փաթեթի մշակման աշխատանքներին օժանդակելու համար:
Կարևորվել է նաև ԵԽ աջակցությունը` նախարարության կողմից մշակված նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքների տրամադրման կապակցությամբ:
Ակնկալվում է ԵԽ-ի հետ շարունակել համագործակցությունը հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման, հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացման, օրենսդրության կատարելագործման, հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման և դրանից բխող միջոցառումների իրականացման ուղղություններով: