Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության և սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, խարդախության՝ 4, անձի առևանգման՝ 2, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, ֆիզիկական ներգործության, թմրանյութի իրացման, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և մարդուն ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: