Ուրբաթ Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, հայտնում է Defense News-ը:
«2 միլիարդ դոլարի նոր օգնությունը ներառում է ավելի շատ զինամթերք HIMARS-ի, լրացուցիչ զինամթերք 155 մմ հրետանային զենքի համար»,- հայտնում է պարբերականը:
Ըստ աղբյուրի,՝Վաշինգտոնը Կիև կուղարկի նաև CyberLux K8, Switchblade 600, Altius-600 և Jump 20 անօդաչու թռչող սարքեր:
Սպիտակ տունը հայտարարել է, որ աջակցության նոր փաթեթը ներառում է հակաօդային անօդաչու համակարգեր, ռազմական տեխնիկա հայտնաբերող էլեկտրոնային սարքավորումներ, նաև սարքեր ականազերծման ու կապի ուղիների պաշտպանվածությունն ապահովելու համար:
ԱՄՆ-ն մշտապես կապի մեջ կլինի Ուկրաինայի հետ, որպեսզի տեղյակ լինի, թե ամերիկյան ինչ օգնություն է անհրաժեշտ Կիևին, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ մեկ տարում Միացյալ Նահանգներն Ուկրաինային 32 միլիարդ դոլար ռազմական օգնություն է տրամադրել: