ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բանակ-հասարակություն կապերի ամրապնդման շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ միասին կազմակերպվել է «Ես քո զինվորն եմ, հայրենիք» թեմայով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական օլիմպիադա:
2 անվանակարգերում մրցանակային տեղեր են զբաղեցրել 12 հոգի՝ 6 ժամկետային զինծառայող, 6 աշակերտ:
Փետրվարի 24-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Ի թիվս այլ հրավիրվածների, միջոցառմանը մասնակցել են նաև մրցանակային տեղեր զբաղեցրած զինվորների և աշակերտների ուսուցիչները:
Զինվորները պարգևատրվել են ՊՆ պատվոգրերով, ձեռքի ժամացույցներով, իսկ անվանակարգերում 1-ին մրցանակային տեղերը զբաղեցրած զինվորներին հատկացվել է նաև 7-օրյա լրացուցիչ արձակուրդ:
Արժեքավոր նվերներ են ստացել նաև աշակերտները: