Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Անկարայից մեկնել է երկրաշարժից տուժած Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք։ Անթաքիայում Ղարիբաշվիլին հերթական անգամ ցավակցություն է հայտնել և նշել, որ իր գլխավոր ուղերձը թուրք ժողովրդին այն է, որ Վրաստանը, վրացի ժողովուրդը կանգնած են Թուրքիայի և թուրք ժողովրդի կողքին։
«Ես խորապես համոզված եմ, որ պարոն Էրդողանի նման իմաստուն և ուժեղ առաջնորդի ղեկավարությամբ թուրք ժողովուրդը կհաղթահարի և ավելի ուժեղ դուրս կգա այս փորձությունից»,- հավելել է Ղարիբաշվիլին։
Անդրադառնալով Էրդողանի հետ հանդիպմանը՝ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ շատ արդյունավետ զրույց է ունեցել երկու երկրի ռազմավարական հարաբերությունների հետ կապված բազմաթիվ արդի հարցերի շուրջ՝ հավելելով, որ Թուրքիան Վրաստանի գլխավոր ռազմավարական և թիվ մեկ առևտրային գործընկերն է։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ հանդիպման ընթացքում շոշափվել են նաև Վրաստանի և Թուրքիայի հարաբերություններին վերաբերող մի շարք այլ հարցեր։