Դատախազությունն այսօր հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ: Տեղեկությունը «Լուրերին» հայտնեցին Դատախազությունից։
Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան