ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։
Քննարկվել են շուկայում առկա ավտոյուղերի վերահսկողությանը և 2022 թ. ընթացքում տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրված ավտոմոբիլային շարժիչների յուղերի խախտումներին վերաբերող հարցեր։