ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի ֆինանսավորման հնարավորությանը, Կանաչ տաքսոնոմիայի մշակմանը, «Կանաչ Հայաստան» հարթակի շրջանակում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։