Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 57 հայտ:
Քննարկվել են նաև ծրագրային մի շարք հայտերի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետներին:
Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև «Հայաստանի Հանրապերության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: