ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Շինթրեյդ» ՍՊ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները ուսումնասիրություն են իրականացրել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Արդյունքում պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմինը ներկայացրել էր անհապաղ և ամբողջական շտկման ենթակա, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։
Տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս բացակայում է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը ամբողջական կամ մասնակի դադարեցնելու հիմքը, որոշում է կայացրել թույլատրել «Շինթրեյդ» ՍՊԸ հետագա գործունեությունը։
Տեսչական մարմնի կողմից նաև նոր կարգադրագիր է արձակվել, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ դեռևս չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ։