Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է երկրի հարավում գտնվող Քերման նահանգի Բաֆթ քաղաքում՝ հայտնել է IRNA գործակալությունը:
Նշվում է, որ նախարարը հոսպիտալացվել է: Ուղղաթիռում եղել է 12 ուղևոր, որոնք ևս տեղափոխվել են հիվանդանոց:
Քերմանի նահանգապետը հայտարարել է, որ վիրավորների վիճակը կայուն է։