Մոլդովան ԱՊՀ-ի հետ կնքած համաձայնագրերի չեղարկման գործընթաց է սկսում՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն։
Նրա խոսքով՝ չեղյալ կհայտարարվեն այն համաձայնագրերը, որոնք անհամատեղելի են Եվրամիությանը միանալու՝ Քիշնևի ստանձնած պարտավորություններին:
Մոլդովական կողմը նաև հերքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե Ուկրաինան սադրիչ ռազմական գործողություններ է ծրագրում Մերձդնեստրի դեմ:
Ռուսաստանի ՊՆ-ն պնդել է, թե ուկրաինական կողմը կարդարացնի իր հարձակումը՝ հայտարարելով, թե ռուսական ուժերը ցանկանում են հարձակվել Ուկրաինայի վրա Մերձդնեստրի տարածքից:
Մոլդովայի կառավարությունը կոչ է արել հանրությանը հանգստություն պահպանել: