«Բուխարեստի իննյակի» երկրները՝ Բուլղարիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Էստոնիան, Վարշավայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր են ընդունել, հանդես եկել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության օգտին:
Լեհաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը նշել է, որ կողմերը պայմանավորվել են աջակցել իրար ցանկացած սպառնալիքի դեպքում, սակայն հուսով են՝ այդպիսի անհրաժեշտություն չի լինի։
Հռչակագրում նաև ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի ներկայությունը դաշինքի արևելյան թևում՝ հաշվի առնելով այն փաստը, որ անվտանգային հիմնական մարտահրավերները գալիս են հենց արևելքից։