Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը Դամասկոսի միջազգային օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին:
«Նախարար Միրզոյանի այցը տեղի է ունենում ճիշտ ժամանակին և արտահայտում է երկու երկրների պատմական և ամուր հարաբերությունները: Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին այս դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդին զորակցելու համար»,- ասել է Միկդադը:
ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Դամասկոսի օդանավակայան է ժամանել նաև ՀՀ ուղարկած՝ 26,6 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված օդանավը, որը շուտով կուղևորվի դեպի Հալեպ: