Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայում հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հայտնել են Վրաստանի կառավարությունից:
Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Էրդողանին Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ, նշել, որ Վրաստանը կանգնած է թուրք ժողովրդի կողքին և պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն։
Հանդիպմանը կարևորվել է վրացի փրկարարների մասնակցությունը Թուրքիայում փրկարարական աշխատանքներին, ինչպես նաև Վրաստանի կողմից ցուցաբերվող մարդասիրական օգնությունը։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլուն ցուցաբերած օգնության համար։