Ֆրանսիայի հարավ-արևմուտքում դեռահասը դանակահարել է ուսուցչուհուն, հայտնում է France Bleu ռադիոն։
Մահացած ուսուցիչը դասավանդում էր Սեն-Ժան դը Լյուզ կոմունայի լիցեյներից մեկում: Ողբերգությունը տեղի է ունեցել իսպաներենի դասի ժամանակ։
Ուսուցչի վրա հարձակված աշակերտը սովորում էր 10-րդ դասարանում, նա կալանավորվել է։ Լիցեյ են ժամանել դեպարտամենտի պրեֆեկտը և Բայոն քաղաքի դատախազը։
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Վերանը միջադեպի կապակցությամբ աջակցություն է հայտնել Ֆրանսիայի ողջ ուսուցչական համայնքին։ Սեն-Ժան դը Լյուզ է մեկնել նաև երկրի կրթության նախարար Պապ Նդիայեն։