Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում շեշտեց, որ Լյուքսեմբուրգը և նրա եվրոպական գործընկերները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը։
«Չեմ տեսնում ոչ մի պատճառ՝ փակել այս միջանցքը մարդկանց համար, որոնք բնակվում են ԼՂ-ում»,- ասաց Ասելբորնը։
Նա նշեց, որ տարեցները, երեխաները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Եվ դա Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն անընդունելի է համարում այս դարում:
«Ես կարծում եմ, որ աշխարհում կա մեծ ուժ, որը պետք է ցույց տա՝ ոչ միայն խաղաղապահներն են Լաչինի միջանցքում ներկա, այլ նաև իրենք պետք է գործեն: Մենք՝ որպես ԵՄ, փորձում ենք դերակատարում ունենալ այն մակարդակով, որ կարող ենք»,- ասաց նա։