Հունաստանում հավաքված բժշկական պարագաներ, վերմակներ և ջեռուցման սարքավորումներ տեղափոխող 48 բեռնատարների շարասյունը հասել է Թուրքիա, գրում է hurriyetdailynews-ը։
Թեքիրդաղ հասնելուն պես ավտոշարասյան օգնությունը բեռնաթափվել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) պահեստներում, նշում է պարբերականը։
Աթենքի քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային տնօրեն Կոկկալիաս Վասիլիսը հայտարարել է, որ իրենք եկել են օգնելու թուրք ժողովրդին, և օգնությունը շարունակվելու է, քանի որ «իրենց պարտքն է աջակցել Թուրքիային»։
Հունաստանից ժամանած պաշտոնյաների դեղին բաճկոնների վրա Թուրքիայի և Հունաստանի դրոշներն ասեղնագործված էին սրտերի նման:
Քահրամանմարաշում և Հաթայում տեղի ունեցած խոշոր երկրաշարժերից հետո աղետի ենթարկված նահանգներին օգնության մատակարարումները շարունակվում են ինչպես Թուրքիայի տարբեր շրջաններից, այնպես էլ արտերկրից: