Գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված՝ այդ բնակավայրերի դպրոցներում կասեցվել է դասապրոցեսը։
Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։