Այսօրվա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև տարածաշրջանային լարվածությանը: Նրա խոսքով՝ անկախ տարածաշրջանում առկա լարվածությունից՝ բանակցային գործընթացների սառեցումն անարդյունավետ է և հեռացնում է տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է՝ երեք երկրի ղեկավարների պայմանավորվածությունները կոչված են նպաստելու Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածելու գործընթացին:
«Կոչ ենք անում Երևանի և Բաքվի մեր գործընկերներին արագ վերսկսել համատեղ աշխատանքները երկկողմ հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով»,- ասել է Զախարովան և հավելել, որ Մոսկվան պատրաստ է աջակցելու խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններ անցկացնելու հարցում։