Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի` փետրվարի 22-ին կայացրած որոշմանը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի դիմումի վերաբերյալ։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Դատարանի որոշումը` վերահաստատել նախորդ եզրակացությունը, համաձայն որի` Հայաստանի կողմից հակահետևակային ականների տեղակայումը միջանկյալ միջոցի կիրառման հիմք չէ, ըստ էության, որոշում չէ:
Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար»։