Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի կոմկուսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վան Իի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ և ՉԺՀ միջև առևտրի աճը՝ հավելելով, որ մինչև 2024 թվականը այն կարող է հասնել 200 միլիարդ դոլարի։
«Ռուս-չինական հարաբերությունները զարգանում են այնպես, ինչպես մենք պլանավորել էինք նախորդ տարիներին: Ամեն ինչ առաջ է ընթանում, զարգանում է: Մենք հասնում ենք նոր սահմանների: Եվ առաջին հերթին, խոսքը, իհարկե, տնտեսական հարցերի մասին»,- ասել է Պուտինը Վանի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք մեր առջև նպատակ էինք դրել 2024 թվականին հասնել 200 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության մակարդակին: Անցյալ տարի դա արդեն 185 մլրդ դոլար էր, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առևտրաշրջանառության մակարդակում մեր նպատակներին կհասնենք և, հնարավոր է՝ նույնիսկ նախատեսվածից շուտ: Առևտրաշրջանառությունն աճում է»,- նշել Է ՌԴ նախագահը։