ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ արտգործնախարար Սերգել Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:
«Բաքվում սպասվում են բանակցություններ Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ: Երկխոսության ընթացքում նախատեսվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրներ, հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս փաստաթղթերը շարունակում են մնալ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումն ապահովող ամենակարևոր տարրը։ Դրանք պետք է նպաստեն Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածելուն»,- նշել է Զախարովան։