Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին:
Շնորհավորելով արտակարգ և լիազոր դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի տարածաշրջանի երկրների, այդ թվում`Կորեայի հետ համագործակցության զարգացումը:
Երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական ձևաչափով կարևորվել է բարեկամության խմբերի դերակատարումը:
Զրույց է ծավալվել Հայաստանի և Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման շուրջ` երկուստեք ցանկություն հայտնելով մի շարք ոլորտներում խորացնել փոխշահավետ համագործակցությունը:
Այս համատեքստում կարևորվել է ՀՀ-ում Կորեայի դեսպանության բացումը, որը հնարավորություն կտա ապահովելու մեծ առաջընթաց հայ-կորեական հարաբերություններում:
Խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիայից և արցախահայության շրջափակումից` ՀՀ ԱԺ նախագահը գնահատել է ԼՂ հարցում Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը: