Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար ալ Ջաֆարին շնորհակալություն է հայտնել «Հայաստանի օգնության հիմնադրամին» ու ռուս ուսանողներից կազմված պատվիրակություններին՝ Սիրիայում երկրաշարժից տուժած մարդկանց ցուցաբերած օգնության համար, հայտնում է SANA գործակալությունը։
«Սիրիան և Հայաստանը կապված են բազմաթիվ ընդհանրություններով, պատմությունը մեզ միավորել է մի շարք կարևոր ուղղություններով»,- հանդիպման ժամանակ ասել է ալ Ջաֆարին: