Ֆինանսների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերն Մյուրեյը, ԱԶԲ այլ պաշտոնյաներ, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներ:
Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում:
Զրուցակիցները կարևորել են ԱԶԲ-Հայաստան ակտիվ փոխգործակցության ապահովումը ինչպես տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, այնպես էլ մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ուղղությամբ: