Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Վահան Մաճկալյանի, «Հյուսիս» մասնաճյուղի շահագործման տնօրեն Արայիկ Եղիկյանի, և այլ պատասխանատուների մասնակցությամբ մարզպետարանում անցկացվել է քննարկում՝ Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրի ջրամատակարարման խնդրի լուծման վերաբերյալ։
Այժմ Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրի ջրամատակարարումը կազմակերպվում է ջուր տեղափոխող հատուկ տրանսպորտային միջոցով (ավտոցիստեռն) և կշարունակվի մինչև ջրամատակարարման խնդրի վերջնական լուծումը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ջրամատակարարման խնդիրը լուծելու մի քանի տարբերակ:
Մասնագիտական ուսումնասիրություններ են կատարվել նաև բնակավայրում:
Արդյունքում որոշվել է խնդրի լուծման արդյունավետ լուծման տարբերակներ գտնելու համար շարունակել քննարկումները՝ ժամանակային և ֆինանսական առումներով նախընտրելի տարբերակ ընդունելով նոր խորքային հորի կառուցումը։