ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից մեկ տարի անց էլ Կիևը վստահ կանգնած է, իսկ ՌԴ նախագահն ուկրաինացիներին թերագնահատել է:
«Մեկ տարի առաջ աշխարհը սպասում էր Կիևի անկմանը: Ես կարող եմ ասել` Կիևը կանգուն է, ուժեղ և ամենակարևորը` ազատ է»,- ելույթի սկզբում ասել է ԱՄՆ նախագահը։
«Ռուսաստանը երբեք չի հաղթի Ուկրաինային, երբեք»,- ասել է նա:
«ԱՄՆ-ն և Եվրոպայի երկրները չեն ձգտում ՌԴ նկատմամբ վերահսկողություն սահմանել կամ ոչնչացնել ՌԴ-ին: Արևմուտքը չի ծրագրել հարձակվել ՌԴ վրա, ինչպես այսօր պնդում էր Պուտինը: Միլիոնավոր ռուսները, որոնք ցանկանում են խաղաղ ապրել իրենց հարևանների հետ, թշնամիներ չեն: Այս պատերազմն անհրաժեշտություն չէր, այն ողբերգություն է: Պատերազմն ընտրել է նախագահ Պուտինը: Պատերազմի ամեն նոր օրը Պուտինի ընտրությունն է»,- նշել է ԱՄՆ նախագահը: