ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում տեղեկացրել է, որ Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը «Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրին», որը ստորագրվել էր 2010 թվականին։ Նա հստակեցրել է՝ Մոսկվան դուրս չի գալիս համաձայնագրից:
Պուտինը նշել է, որ փաստաթուղթը ստորագրվել էր, երբ Մոսկվան և Վաշինգտոնը իրար հակառակորդներ չէին համարում, սակայն այժմ դա անցյալում է:
«Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև Ամերիկայի միջուկային զինանոցներն ուղղված են Ռուսաստանի դեմ, Մոսկվան դա հաշվի կառնի»,- ասել է Պուտինը, հավելել՝ եթե Արևմուտքը միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի, Մոսկվան հայելային քայլեր կձեռնարկի։