Մոլդովայի իշխանությունները դիտարկում են երկրում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցը՝ հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն: Նա հայտնել է, որ հարցը քննարկվել է Բրյուսելում արտաքին կապերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հետ հանդիպման ժամանակ:
Պոպեսկուն նշել է, որ երկրի իշխանությունները կարծում են, որ Հանրապետությանն անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում:
Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Բրյուսելում ուսումնասիրում են Մոլդովա առաքելություն ուղարկելու հնարավորությունը՝ անվտանգության և պաշտպանության իրենց ընդհանուր քաղաքականության շրջանակներում: